National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.09.2010
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Սեպտեմբերի 8-ին տեղի ունեցան ՀՀ  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկվեց ՀՀ կառավարության կողմից  առաջին ընթերցման ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենսդրական փաթեթը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրենսդրական փաթեթով կարգավորվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստների նշանակման եւ վճարման ընթացքում ծագող խնդիրները եւ  սահմանվում  են  ժամանակավոր անաշխատունակության նպաստի հասկացությունը, նպաստի իրավունք տվող պայմանները, նպաստի ֆինանսավորման աղբյուրը, նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը եւ այլն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրենսդրական փաթեթը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի  նախագծերում:

ՀՀ կառավարության հեղինակած «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրինագիծը եւս  հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` օրինագծով կսահմանվի  դատավորի ամենամյա հավելավճարի չափը նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 55 տոկոսի եւ պետական  կենսաթոշակի տարբերության չափով: Նշվեց նաեւ, որ կսահմանվի դատավորի կենսաթոշակի ու հավելավճարի հանրագումարի առավելագույն շեմ` պաշտոնային դրույքաչափի  100 տոկոսի չափով ու կկարգավորվեն դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարի վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հանձնաժողովը քննարկումների արդյունքում որոշեց օրենսդրական փաթեթի քվեարկությունը հետաձգել 15 օրով` կենսաթոշակ ստանալու կարգը առավել հեշտացնելու եւ դրան վերաբերող դրույթները  հստակեցնելու համար:

Հանձնաժողովը, ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 66 հոդվածի 2-րդ  կետով, որոշեց Ազգային ժողովի հունիսի 24-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Կենսաթոշակային բարեփոխումների` մասնավոր կուտակային համակարգի ներդրման հետ կապված»  օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելը հետաձգել 60 օրով եւ հանձնաժողովի «Երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար առաջարկությունների ներկայացման ժամկետ սահմանելու մասին»  որոշմամբ առաջարկությունների ներկայացման ժամկետ սահմանեց  2010 թ.  հոկտեմբերի 13-ը:

Այդ նույն փաթեթի վերաբերյալ, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, նաեւ,  որ ղեկավարվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 32 -րդ  հոդվածով` հանձնաժողովը որոշել է  2010 թ. սեպտեմբերի  22-ին` ժամը 11-ին, կազմակերպել խորհրդարանական լսումներ: 

Մինչեւ 30 եւ 60 օրերով  հետաձգվեցին մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ:

Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված շուրջ երկու տասնյակ օրենքների նախագծերից քննարկվեցին չորսը. մյուս օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց: Հետաձգված օրինագծերի շարքում էր առաջին ընթերցմամբ ընդունված «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ հանձնաժողովն առաջիկայում նախատեսում է անցկացնել խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովն քննարկեցառաջին ընթերցմամբ ներկայացված ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» եւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը եւ ԳԱԱ  ակադեմիկոս քարտուղար Արամ Շահինյանը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պարզաբանեց, որ օրենքներում նախատեսվող փոփոխությունների պատճառը ոլորտը կարգավորող օրենքներում առկա հակասություններն են, ինչպես նաեւ այն, որ ԳԱԱ-ում այսօր գործող կառավարման համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է համարվել սահմանել  նոր մոտեցումներ: Ըստ նախարարի` առաջիկա տարում 10-12 տոկոսով կավելացվեն պետբյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցները:

ՀՀ  ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նշեց գիտության զարգացմանը խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները` դրանց շարքում մեծ տեղ տալով գիտնականների սոցիալական անապահովությանը, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է երիտասարդ սերդի մուտքը գիտական աշխարհ:
Օրինագծի հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը մատնանշելով օրինագծերում առկա բազմաթիվ իրավական, լեզվաոճական, խմբագրական բնույթի  թերությունները, որոնք  արձանագրել էր նաեւ ԱԺ իրավաբանական վարչությունը, առաջարկեց լրամշակել օրինագծերը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Առաջին ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց պատգամավոր Սամվել Նիկոյանի «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու  մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակն առաջարկում է ՈՒսուցչի օրը տոնել հոկտեմբերի 5-ին, որը որպես ՈՒսուցչի համաշխարհային օր, որպես ուսուցչի եւ ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն հիմնադրվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից 1994 թվականին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի եւ Կարեն Ավագյանի «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որի ընդունման անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորում են այն հանգամանքով, որ ցանկություն ունենալով կարգավորել եւ վերահսկելի դարձնել սովորողների բնականոն հաճախելիությունը հանրակրթական դպրոց եւ մասնակցությունը հանրակրթական ծրագրերին` գործող օրենքով բոլոր սովորողների համար սահմանվել են առավել խիստ լուծումներ:  Հեղինակներն առաջարկում են, որպեսզի ուսումնական տարում 180 եւ ավելի դասերից բացակայած սովորողին հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցի վերաբերյալ որոշումն ընդունի կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Օրինագծի հարակից զեկուցող Անահիտ Բախշյանը կողմ արտահայտվելով օրինագծին, անհրաժեշտ համարեց մշակել նաեւ դրսեկությամբ ուսումնառության կարգ:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արա Նռանյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արտյուշ Շահբազյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Պատգամավոր Անահիտ Բախշյանի առաջարկով հանձնաժողովը որոշեց ավագ դպրոցների հիմնախնդիրների վերաբերյալ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքում ստացված առաջարկների քննարկման  համար կազմակերպել աշխատանքային քննարկումներ:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am